Իրան-Ռուսաստան հարաբերություններն ամուր են և ռազմավարական. Արաղչի
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալությանը, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ օրը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հյուրընկալության համար։
նա ասել է. «Երեկ ես շատ լավ և երկար հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ և նրան փոխանցեցի Իսլամական հեղափոխության առաջնորդի գրավոր ուղերձը։ Սա և՛ ուղերձ էր Պուտինին, և՛ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր հիմնական և ռազմավարական գործընկերը և խորհրդակցում է կարևոր հարցերի շուրջ»։
Սեյեդ Աբբաս Արաղչին հավելեց. «Թերևս երբեք Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այդքան սերտ և ամուր չեն եղել: Մենք վերջերս ստորագրել ենք համապարփակ ռազմավարական համաձայնագիր, որը ընդլայնում է Իրան-Ռուսաստան հարաբերությունների չափերը շատ ավելի բարձր մակարդակների վրա»:
Իր ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը նույնպես ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ բանակցությունները որակել է կառուցողական և ընդգծե էլ. «Առաջիկա զարգացումները չեն ազդի Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների վրա»։
Նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը ծաղկում է անկախ պատժամիջոցներից։
Արաղչին Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ նաև ասել է. «Չնայած մենք լուրջ կասկածներ ունենք ամերիկյան կողմի շարժառիթների վերաբերյալ, սակայն եթե նրանք ոչ գործնական պահանջներ չներկայացնեն, հնարավոր է համաձայնություն ձեռք բերել»։
Լավրովը մամուլի ասուլիսում նաև ընդգծել է, որ Ռուսաստանը աջակցում է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին, և որ պետք է հաշվի առնել Իրանի օրինական շահերը միջուկային ծրագրի հետ կապված։