ԻՊ առաջնորդի քույրը կմնա միգրացիոն կենտրոնում. Էրդողան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ քույր Ռասմիա Ավադը դեռ միգրացիոն կենտրոնում է, նրա հետագա ճակատագիրը կորոշեն իրավապահ մարմինները, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ Ավադին ավելի վաղ կալանքի տակ էին առել Թուրքիայի իշխանությունները:
Լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ իրենց մոտ գործող իրավական կարգի համաձայն կիրականացվի ողջ գործընթացը, և համապատասխան ծառայությունները Ռասմիա Ավադին դեռ կպահեն միգրացիոն կենտրոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ալ-Բաղդադիի ավագ քրոջ և նրա ընտանիքի անդամների ձերբակալության մասին:
Նշենք, որ ալ-Բաղդադիի սպանության մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ավելի ուշ իսլամիստները հաստատել էին առաջնորդի մահը: