երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ինջիրլիքի ռազմաբազայում Թուրքիայի և YPG-ի միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել

Ինջիրլիքի ռազմաբազայում Թուրքիայի և YPG-ի միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել

Թուրք լրագրող Ջան Աթաքլըն իր սյունակում գրել է, որ Թուրքիայի և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև կնքվել է հրադադարի համաձայնագիր, գրում է ermenihaber.am-ը:

Լուրերը տարածվել են նաև «YPG»-ին մոտ և քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Սիրիայում «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» (PYD) վերահսկողության ներքո գտնվող տարածքից հրապարակվող մեդիա կազմակերպությունը ևս տարածել է այս լուրը:

«Ռոժավայում YPG-ի պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ Ադանայի Ինջիրլիքի ռազմաբազայում խաղաղության և հրադադարի համաձայնագիր են ստորագրել»:

 

  • Կիսվել: