Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել Իրանի հետ հրադադարի համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել 60 օր առաջ: Ավելի վաղ այդ մասին էր հայտարարել նաև իրանական կողմը: Դոնալդ Թրամփը պնդել է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին ինքն ակնկալում է: Նա պնդել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և չի ունենա:
Թրամփը նաև հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը: Թրամփը կրկնել է՝ այժմ նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի ամբողջական վերահսկողության տակ՝ թեև իրանական կողմը հակառակն է պնդում:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Միացյալ Նահանգներն ու Իրանը երկարաձգել են 60-օրյա հրադադարի ռեժիմը:



