Իլհամ Ալիեւը եւ Էրդողանը բանակցություններ են վարում Բիշքեկում
Նոյեմբերի 6-ին Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Այս մասին հայտնում է թուրքական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել COP29-ին, որը կանցկացվի Ադրբեջանում։
Կողմերի միջև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։