երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել 750 հազար բարել նավթ տեղափոխող լցանավում։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Լցանավը, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթ, անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի նախազգուշացումները, փորձել է անցնել չարտոնված երթուղով, ինչի հետևանքով պայթել է ծովային ականի վրա։ Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել», - Tasnim-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ սա հոկտեմբերի 11-ին Հորմուզի նեղուցում ծովային ականի պայթյունի հետևանքով վնասված երրորդ լցանավն է։

 

  • Կիսվել: