հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

Իգդիրում պատրաստավում են Հայաստանի հետ սահմանի բացմանը

Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքում հրապարակվել է Ալլահվերդի Շըքթաշի հեղինակած հոդվածը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակը նշել է, որ պատգամավոր, բարերար և գործարար, «Alagöz» հոլդինգի ղեկավար Ջանթյուրք Ալագյոզը Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին զուգահեռ Իգդիրում կկառուցի հյուրանոց և առևտրի կենտրոն։

Նշվել է, որ որոշումը կայացվել է Նախիջևանից, Իրանից և Հայաստանից Իգդիր մեկնող զբոսաշրջիկների համար հարմարավետ առևտրի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև քաղաքում առևտրի կենտրոնի բացակայության պատճառով բնակիչների՝ գնումներ կատարելու նպատակով այլ նահանգներ մեկնելու անհրաժեշտությունը նվազեցնելու համար։

Նախատեսված տարածքում արդեն մեկնարկել են քանդման աշխատանքները։ Շինարարությունը, ըստ տեղեկությունների, կմեկնարկի նախագծային և թույլտվության գործընթացների ավարտից հետո։

  • Կիսվել: