Հյուսիսային ծովում նավեր են բխվել. հրդեհ է բռնկվել
Այսօր Բրիտանիայի ափերի մոտ՝ Հյուսիսային ծովում, բախվել են Միացյալ Նահանգների դրոշի ներքո նավարկող Stena Immaculate լցանավը և պորտուգալական դրոշի ներքո նավարկող Solong կոնտեյներային նավը, տեղեկացնում է Sky News-ը։
Նշվում է, որ բախումից հետո լցանավում ու բեռնատար նավում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ուղարկվել մի քանի փրկարար նավակ և ուղղաթիռ, ինչպես նաև ինքնաթիռ և մոտակայքում գտնվող նավեր։
Փրկարարական գործողության արդյունքում հնարավոր է եղել փրկել 32 մարդու: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: