շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հյուսիսային Կորեան իր անսասան աջակցությունն է հայտնել Ռուսաստանին

Հյուսիսային Կորեան իր անսասան աջակցությունն է հայտնել Ռուսաստանին

Հյուսիսային Կորեան կշարունակի անսասանորեն աջակցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության հարցում: Այս մասին Փհենյանում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է Rodong Sinmun-ը։

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը և Շոյգուն հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անվերապահորեն հետևելու Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրին, որը ստորագրվել է 2024 թվականի հունիսին։ Հաստատվել են միանգամայն նույն դիրքորոշումները, ասվում է զեկույցում։

Հաղորդվում է նաև, որ Շոյգուն Փհենյան է ժամանել մարտի 21-ի առավոտյան, նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, ինչպես նաև ՌԴ նախագահի «ողջույններն ու բարեմաղթանքները»։ Շոյգուն հայտարարել է, որ Պուտինը «առավելագույն ուշադրություն է դարձնում» ԿԺԴՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

  • Կիսվել: