շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ-ի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ չէ. ԵՀ խոսնակ

«Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ-ի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ չէ. ԵՀ խոսնակ

Եվրահանձնաժողովը շահագրգռվածություն չի տեսնում «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծին վերադառնալու հարցում, որի գծերից մեկը ավերվել էր 2022 թվականի աշնանը դիվերսիայի պատճառով։ Այս մասին այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ-ի խոսնակ Աննա-Կաիսա Իտկոնենը, տեղեկացնում է Bild-ը։ 

Նա հավելել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ԵՄ-ի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագիծ չէ: Դա թույլ չի տալիս Եվրամիությանը դիվերսիֆիկացնել իր էներգիայի աղբյուրները»

Նշենք, որ նախօրեին The Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կարող է գործարկվել ԱՄՆ-ից ներդրողների աջակցությամբ:

Թրամփի վարչակազմին Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարով գազի մատակարարումը վերսկսելու առաջարկություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Մաթիաս Ուորնիգը:

Ըստ Bild-ի՝ ծրագրի իրականացման դեպքում ԱՄՆ-ն «աննախադեպ վերահսկողություն կստանա Եվրոպայի էներգամատակարարման նկատմամբ»:

  • Կիսվել: