երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Եմենի հութիները հայտարարել են Կարմիր ծովում սաուդական նավթատարը բալիստիկ հրթիռներով թիրախավորվելու մասին։

Այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Խմբավորման ռազմական խոսնակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սաուդյան Արաբիային պատկանող «Ամզան» անունով նավթատարը «բալիստիկ հրթիռով թիրախավորվել է Սաուդյան Արաբիայի Յանբու քաղաքի ափերի մոտ»։

«Հրթիռային հարվածը ճշգրիտ և ուղիղ էր, որի արդյունքում նավի վրա մեծ հրդեհ էր բռնկվել», -փոխանցում է աղբյուրը։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայից դեռ որևէ հաստատում չի եղել։

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործառնությունների գործակալությունը հայտնել է, որ Յանբուից մոտ 63 ծովային մղոն (117 կմ) արևմուտք անհայտ արկով հարված է հասցվել նավթատարին։

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտությունը։ 2026 թվականի ամռանը երկրում իրավիճակը կրկին սրվել է։ Հութիները մի շարք հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիային և նրա հետ կապված նավերին՝ դա բացատրելով թագավորության կողմից իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակմամբ։

 

  • Կիսվել: