շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Հութիներն ամերիկյան բեռնանավ են խոցել

Հութիներն ամերիկյան բեռնանավ են խոցել

Եմենի հութիներն այսօր ամերիկյան բեռնանավ են խոցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ամերիկացի զինվորականների տեղեկություններով՝ հականավային բալիստիկ հրթիռն արձակվել է Եմենի խոշորագույն նավահանգստի՝ Ադենի մերձակայքից։

՛՛Միացյալ Նահանգներին պատկանող և Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող բեռնանավը լուրջ վնասվածքներ չունի, անձնակազմի անդամները չեն տուժել՛՛,-հայտնել են ամերիկյան աղբյուրները:

  • Կիսվել: