չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահը կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին

Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահը կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին

Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Ղազախստանը՛՛:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

 

  • Կիսվել: