շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հունգարիան Եվրամիությունից առանձին գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ. Օրբան

Հունգարիան Եվրամիությունից առանձին գործարք կկնքի ԱՄՆ-ի հետ. Օրբան

Բուդապեշտը պատրաստվում է Վաշինգտոնի հետ գործարք կնքել՝ Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները պահպանելու համար: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ գործարքը կկնքվի Եվրամիությունից առանձին:

«Մենք միշտ գիտեինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերադառնա, ուստի պատրաստվեցինք։ Մենք մշտապես բանակցություններ ենք վարում և լավ գործարք կկնքենք նոր վարչակազմի հետ»,- նշել է Օրբանը, հավելել՝ Բրյուսելը կստանա այն, «ինչին արժանի է»։

Հունգարիայի վարչապետը դժվար ամիսներ է կանխատեսել ԵՄ ղեկավարության համար։ Նրա խոսքով՝ Թրամփը «կպաշտպանի ամերիկյան շահերը նույնիսկ ընդդեմ Եվրոպայի»:

  • Կիսվել: