կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հունաստանի իշխանությունները փակել են Սանտորինի կղզու դպրոցները՝ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության պատճառով

Հունաստանի իշխանությունները փակել են Սանտորինի կղզու դպրոցները՝ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության պատճառով

Հունական Սանտորինի կղզու դպրոցները երկուշաբթի փակ կմնան տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պատճառով, հայտնում է Kathimerini-ն։

Որոշումն ընդունվել է կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասի և փոխնախարար Էվանգելոս Տուրնասի հետ հանդիպումից հետո, երբ Սանտորինիի և Ամորգոսի միջև ընկած ծովային տարածքում ուժեղ ցնցումներ են գրանցվել: Ամենահզոր երկրաշարժը եղել է 4,3 մագնիտուդ ուժգնությամբ։

Իշխանությունները պարզաբանել են, որ ցնցումները կապված են ոչ թե հրաբխային ակտիվության, այլ տեկտոնական շարժումների հետ:

Քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել փակ տարածքներում մարդկանց մեծ կուտակումներից և հեռու մնալ Ամուդիի և Հին նավահանգստի տարածքներից։ Իրավիճակը վերահսկվում է, և անհրաժեշտության դեպքում կարող են ձեռնարկվել լրացուցիչ միջոցներ, հայտնել են տեղական իշխանությունները:

  • Կիսվել: