ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հունական Maran Homer տանկերը հարձակման է ենթարկվել Սև ծովում

Հունական Maran Homer տանկերը հարձակման է ենթարկվել Սև ծովում

Հունական Maran Homer տանկերը հարձակման է ենթարկվել Սև ծովում։ Այդ մասին հաղորդում է CNN Greece-ը՝ հղում անելով  Maran Tankers Management-ին։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ի վաղ առավոտյան։ Տանկերը գտնվում էր Ռուսաստանի տարածքային ջրերից դուրս՝ սպասելով Նովոռոսիյսկի մոտ գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) տերմինալ մուտք գործելու թույլտվության, որտեղ այն պետք է նավթ ստանար Ղազախստանից։

Հարձակման հետևանքով նավի տախտակամածին աննշան վնաս է հասցվել։ Վիրավորներ չկան, և նավթի արտահոսք չի հայտնաբերվել։ Ընկերությունը հավելել է, որ տանկերն արդեն լքել է Նովոռոսիյսկի նավահանգիստը։

Հունական Newsit.gr հրատարակության տվյալներով՝ Maran Homer-ը, հնարավոր է, հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, որը, ենթադրաբար, պատկանում է Ուկրաինային։ Դեպքի պահին նավը գտնվում էր Նովոռոսիյսկից մոտավորապես 14 ծովային մղոն (մոտավորապես 26 կմ) հեռավորության վրա։ Նավի վրա կա անձնակազմի 24 անդամ՝ Հունաստանի, Ֆիլիպինների և Ռումինիայի քաղաքացիներ։

  • Կիսվել: