Հուլուսի Աքարը ցանկանում է վերադառնալ իր նախկին պաշտոնին
Թուրք լրագրող Թոլգա Շարդանը գրում է, որ Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ցանկանում է վերադառնալ իր պաշտոնին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով, վերջերս հանդիպում է եղել Աքարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, որի ժամանակ էլ վերջինս նշել է իր ներկայիս պաշտոնի վերաբերյալ ունեցած դժգոհության մասին։
«Թեկուզ եթե հստակ ձևով չի ասել, խոսվում է այն պնդումների վերաբերյալ, որ Աքարն Էրդողանին զգացնել է տվել նորից պաշտպանության նախարար դառնալու իր ցանկության մասին»,-գրում է Շարդանը։
Նա ընդգծել է նաև, որ Աքարը երկրի ՊՆ-ի աշխատանքի հետ կապված անհամաձայնություններ ունի ներկայիս ղեկավար Յաշար Գյուլերի հետ։