Ամերիկյան MK-84 ծանր ռումբերի խմբաքանակը հասել է Իսրայել
Ամերիկյան MK-84 ծանր ռումբերի խմբաքանակը՝ յուրաքանչյուրը 2000 ֆունտ (907 կիլոգրամ) կշռով հասել է Իսրայել։ Դրանց առաքումը վերջերս արտոնել էր ԱՄՆ նոր վարչակազմը՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, հայտնում են Իսրայելի Պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի վարչակազմի կողմից առգրավված ԱՄՆ-ի ծանր ռումբերը ժամանել են Իսրայել այս գիշեր ու բեռնաթափվել Աշդոդ նավահանգստում։
Նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 76,000 տոննա զինտեխնիկա է մատակարարվել Իսրայելին՝ 678 տրանսպորտային ինքնաթիռներով և 129 նավերով, որոնց մեծ մասը եկել է ԱՄՆ-ից։