Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։
Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։