Հռոմի պապը հիվանդանոցից կոչ է արել աղոթել «տանջված Ուկրաինայի համար»
Հռոմի պապը հիվանդանոցից կոչ է արել աղոթել «տանջված Ուկրաինայի համար»։
«Այստեղից պատերազմն ավելի անհեթեթ է թվում»,- ասել է նա և հիշեցրել Պաղեստինում և Իսրայելում, Լիբանանում և այլ թեժ կետերում շարունակվող պատերազմները։
Ավելիի վաղ հայտնել էինք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ: Վերջին տվյալներով՝ Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի։ Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա: