ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հռոմի պապը առողջական վիճակի պատճառով չի կատարի Ս․ Հարության տոնի արարողությունները Վատիկանում

Հռոմի պապը առողջական վիճակի պատճառով չի կատարի Ս․ Հարության տոնի արարողությունները Վատիկանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առողջական վիճակի պատճառով չի կարողանա կատարել Սուրբ Զատկի տոնի հիմնական արարողությունները Վատիկանում. նրան կփոխարինեն կարդինալները։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Նշվում է, որ Ավագ ուրբաթ Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Պատարագը կմատուցի Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին՝ Արևելյան եկեղեցիների դիքաստերիի պրեֆեկտը։ Նույն օրը երեկոյան կարդինալ Բալդո Ռեյնան՝ Հռոմում Պապի գլխավոր փոխանորդը, կառաջնորդի Խաչի ճանապարհը Կոլիզեյում:

Ավագ շաբաթ Հռոմի պապը պատարագ մատուցելու հանձնարարություն է տվել կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին։ Իսկ կիրակի առավոտյան Սուրբ Պատարագը Սուրբ Պետրոսի հրապարակում կմատուցի կարդինալ Անջելո Կոմաստրին։

  • Կիսվել: