երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի

Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի, հայտնում է Vatican News-ը:

Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա: Պոնտիֆիկոսը չի ջերմում:

Այնուհանդերձ, հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը, բժիշկների կանխատեսումը «զգուշավոր» է մնում:

Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:

  • Կիսվել: