ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինն անձնական նստավայրից՝ Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մոտ ժամանակներս կսկսվի հանրային հրաժեշտը։

Կարդինալ Քեմերլենգո Քևին Ֆարելը, ով նախագահում է թաղման ծեսը, հուղարկավորության աղոթքը կատարեց նախքան աճյունը տեղափոխելը և սկսեց խոսքի պատարագը տաճարում։ 

Արարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով քայլեցին դագաղի դիմացի հրապարակով։ Հրապարակում տեղադրվել է շվեյցարական գվարդիայի պատվո պահակախումբ։Պոնտիֆիկոսին հրաժեշտի ողջ ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսն իր կենդանության օրոք դրանում որոշակի փոփոխություններ է կատարել՝ պարզեցնելով ընթացակարգը։ Հավատացյալները հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։

Հռոմեական իշխանությունների մոտավոր հաշվարկներով՝ սպասվում է մինչև 100 հազար մարդ։Հռոմում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել. Սուրբ Պետրոսի հրապարակը և տրանսպորտային հանգույցները դրվել են հատուկ հսկողության տակ։ Երկնքում հայտարարվել է թռիչքազերծ գոտի, գործարկվել է անօդաչու թռչող սարքերի հետախուզման համակարգը։ Ֆրանցիսկոսին հրաժեշտը կտևի մինչև ապրիլի 25-ը, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, թագադրված ղեկավարների, հոգևոր ու կրոնական ներկայացուցիչների ներկայությամբ։

  • Կիսվել: