ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը՝ ապրիլի 22-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը՝ ապրիլի 22-ին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա ապրիլի 22-ի առավոտյան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»:

Ըստ Բրունիի՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն հովվապետի հուղարկավորության վայրն ու ժամանակը, ինչպես նաև նրա մարմնի տեղափոխումը Սուրբ Պետրոսի տաճար։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը նաև նշել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մարմինը կարող է չորեքշաբթի առավոտյան դրվել Սուրբ Պետրոսի տաճարում՝ հրաժեշտի համար:

«Սրբազան հոր մարմնի տեղափոխումը Վատիկանի բազիլիկ՝ հավատացյալների այցելությունների և նրա հիշատակը հարգելու համար, կարող է տեղի ունենալ չորեքշաբթի առավոտյան՝ 2025 թվականի ապրիլի 23-ին, այն պայմանների համաձայն, որոնք կսահմանվեն և կհայտարարվեն վաղը՝ կարդինալների առաջին ժողովից հետո»,- ասել է Բրունին:

  • Կիսվել: