շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հրապարակվել է Իսրայելի վարչապետի վաշինգտոնյան այցի ծրագիրը

Հրապարակվել է Իսրայելի վարչապետի վաշինգտոնյան այցի ծրագիրը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղական ժամանակով 16.00-ին կժամանի Սպիտակ տուն՝ հանդիպելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Times of Israel-ը։

Ըստ Սպիտակ տան ժամանակացույցի՝ երկու առաջնորդները նախ 15 րոպեով առանձնազրույց կունենան Օվալաձև կաբինետում, որից հետո նրանց կմիանան իրենց թիմերը։

Թրամփն ու Նեթանյահուն տեղի ժամանակով 17:10-ին համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։ Երկու երկների ղեկավարներըդա անում էին Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ իրենց առաջին հանդիպումից հետո, և նախագահն օգտվելով առիթից, Նեթանյահուին հրապարակավ հորդորել է բնակավայրերի շինարարության հարցում «զսպվածություն դրսևորել»։

Նախօրեին, երբ Թրամփին հարցրել են՝ արդյոք նա կաջակցի Իսրայելի կողմից Արևմտյան ափի բռնակցմանը, Թրամփը նշել է, որ Իսրայելը «չափերով» շատ փոքր երկիր է։

Ժամը 17:40-ին առաջնորդները ճաշելու են Սպիտակ տան Պետական ​​ճաշասրահում:

  • Կիսվել: