չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Հրաձգություն և հրդեհ Դոնեցկի կենտրոնում. կա մեկ վիրավոր

Հրաձգություն և հրդեհ Դոնեցկի կենտրոնում. կա մեկ վիրավոր

Դոնեցկի գնդակոծության ժամանակ «Գրադ» հրթիռի բեկորները հայտնվել են քաղաքի կենտրոնում՝ Փակ շուկայի շրջանում գտնվող բազմաթիվ շենքերի մեջ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Բեկորները, մասնավորապես, հայտնվել են Կրուպսկայայի անվան գրադարանում, ԴԺՀ դատախազության շենքում, բնակելի տներում։ Մի քանի բեկոր ընկել է փողոցով անցնող ավտոմեքենայի վրա, վարորդը վնասվածքներ է ստացել, նրան առաջին օգնություն են ցուցաբերել։
«Փակ շուկա» ավտոկայանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, այժմ հրշեջներն ու շտապօգնության մեքենաները քաղաքի կենտրոն են գնում:
Այսօր ավելի վաղ ԴԺՀ-ում Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնից հայտնել էին, որ ուկրաինական զորքերը երկու րոպեում մոտ 40 հրթիռ են արձակել Դոնեցկի Կիևի և Վորոշիլովի շրջանների ուղղությամբ։

  • Կիսվել: