Հոսանքազրկումներ Իռլանդիայում, փակ ճանապարհներ Բրիտանիայում. փոթորիկի հետևանքները
«Բերտ» փոթորկի պատճառով Իռլանդիայում տասնյակ հազարավոր տներ, ֆերմաներ, բիզնեսներ հոսանքազրկվել են, Բրիտանիայում փակվել են որոշ երկաթուղային գծեր և ճանապարհներ, տեղեկացնում է Reuters-ը:
Սոցցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տվել, որ ձյունը Մեծ Բրիտանիայի որոշ հատվածներում ծածկել է ճանապարհները: