Հորմուզի նեղուցը կբացվի Իրանի ներկայացրած պայմանների ամբողջական կատարման դեպքում. Ղարիբաբադի
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է գտնվել Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և կբացվի կլինի միայն ԱՄՆ-ի կողմից խախտված պարտավորությունների ամբողջական կատարումից հետո։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ Իրանի և Օմանի միջև ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը չի նշանակում Հորմուզի նեղուցի վերաբացում և միայն տեխնիկական շրջանակ է՝ հետագայում նեղուցի կառավարման համար։
Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ Հորմուզի նեղուցի հարավային հատվածը շարունակում է փակ մնալ, և Իրանի զինված ուժերը որևէ նավի թույլ չեն տալիս անցնել այդ երթուղով։ Ղարիբաբադիի խոսքով՝ նոր փոխըմբռնման շրջանակում ռազմական որևէ նավի նույնպես չի թույլատրվի անցնել Հորմուզի նեղուցով, քանի որ երթուղին նախատեսված է բացառապես առևտրային նավերի համար։
Նա նշել է, որ Իրանի առաջադրած պայմաններից են՝ ԱՄՆ-ի պարտավորությունների կատարումն, այդ թվում՝ պատերազմի ավարտը, տնտեսական շրջափակման վերացումը, սառեցված ակտիվների ապասառեցումը, սպառնալիքների դադարեցումը և պատժամիջոցների չեղարկումը։
Ղարիբաբադին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցով երթևեկության հետ կապված ցանկացած կարգավորում և վճար պետք է սահմանվի Իրանի և Օմանի համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով Իրանի ինքնիշխան իրավունքները։



