շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու մտադրության մասին հայտարարությանը:

Թեհրանը նշել է, որ «նեղուցը հնարավոր չէ գրավել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով, ո՛չ նախագահական հրամանագրով, ոչ էլ նախընտրական ելույթով»:

«Ընդունեք իրականությունը մեկընդմիշտ. Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական։ Այն կփակվի և կբացվի միայն Իրանի որոշմամբ»,- ընդգծել են Իրանի ԱԳՆ-ից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել «Միացյալ Նահանգների տարածք»՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ևս մեկ անգամ պնդելով, որ ԱՄՆ-ը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին:

  • Կիսվել: