շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՀՕՊ ուժերը Ռուսաստանի երեք շրջաններում ոչնչացրել են 13 անօդաչու թռչող սարք

ՀՕՊ ուժերը Ռուսաստանի երեք շրջաններում ոչնչացրել են 13 անօդաչու թռչող սարք

Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը խոցել են ուկրաինական 13 անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը Օրյոլի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ վեց անօդաչու թռչող սարք Օրյոլի շրջանի, չորսը՝ Կուրսկի և երեքը Բրյանսկի շրջանի տարածքում», - ասվում է ՌԴ ՊՆ-ի հայտարարության մեջ։

  • Կիսվել: