ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 6 մարզերի վրա ուկրաինական 71 անօդաչու են խոցել. ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ՌԴ 6 մարզերի վրա ուկրաինական 71 անօդաչու են խոցել. ՊՆ

Նախորդ գիշեր ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու ՌԴ վեց մարզերի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
 
Գերատեսչության տվյալներով՝ ամենաշատ անօդաչուները՝ 49-ը հատ, խոցվել են Կուրսկի մարզի երկնքում։ Եվս յոթ անօդաչու ոչնչացվել է Օրյոլի և Ռյազանի մարզերի օդային տարածքում, չորսը՝ Բրյանսկի, երեքը՝ Վլադիմիրի և մեկը՝ Տուլայի մարզի վրա։

  • Կիսվել: