ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով հանդիպում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հորդանանի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի՝ 3+3 արտգործնախարարների հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Ֆիդանը նշել է, որ հանդիպմանը կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։

«Ինչպես Պաղեստինի հարցում ենք Հորդանանի և այլ մերձավորարևելյան երկրների հետ կապի մեջ, այնպես էլ Հրվ․ Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով շարունակում ենք տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունները Կովկասի վերաբերյալ»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ 2023-ին «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպումը կայացել էր Թեհրանում։

 

  • Կիսվել: