երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հնդկաստանը սպառնում է արգելափակել Telegram-ը

Հնդկաստանը սպառնում է արգելափակել Telegram-ը

Հնդկաստանի կառավարությունը հետաքննություն է սկսել Telegram-ի նկատմամբ․ հաղորդում է տեղական Times of India-ն։ Պարբերականի խոսքով՝ Հնդկաստանի ՆԳ և կապի նախարարությունները հետաքննություն են անցկացնում։

Պլատֆորմը ստուգվում է հանցավոր գործունեության մեջ ներգրավված լինելու համար, ինչպիսիք են շորթումը և մոլախաղերը: Գործընթացը տեղի է ունեցել Telegram-ի ղեկավար Պավել Դուրովին Ֆրանսիայում մի շարք մեղադրանքներով ձերբակալելուց հետո։

Ըստ Moneycontrol ֆինանսական պորտալի տեղեկատվության, որը վկայակոչում է Հնդկաստանի կառավարության պաշտոնյաներին, Telegram-ին Հնդկաստանում արգելք է սպառնում, սակայն «վերջնական որոշումը կախված կլինի հետաքննության արդյունքներից», նշում է Times of India-ն:

  • Կիսվել: