կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հնդկաստանում կայծակի հարվածների հետևանքով 22 զոհ կա

Հնդկաստանում կայծակի հարվածների հետևանքով 22 զոհ կա

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում կայծակի հարվածներից առնվազն 22 մարդ է զոհվել, տեղեկացնում է Xinhua-ն։

Նշվում է, որ հորդառատ անձրևներն ու ամպրոպները, որոնք ուղեկցվում են կայծակներով, չորեքշաբթի հարվածել են նահանգի մի քանի շրջաններում:

«Առնվազն 22 մարդ է զոհվել Բիհարում կայծակի հարվածներից»,-հաղորդում է աղբյուրը՝ հավելելով, որ ութ շրջաններից տեղեկություններ են ստացվել մահվան դեպքերի մասին:

 

  • Կիսվել: