Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են Պուտինի՝ Նյու Դելի կատարելիք այցի ժամկետների շուրջ
Հնդկաստանն ու Ռուսաստանը պայմանավորվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նյու Դելի կատարելիք այցի ժամկետների շուրջ: Նյու Դելիում 2025 թվականին տեղի կունենա ռուս-հնդկական ամենամյա գագաթնաժողովը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։
«Այցի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով»,- ասել է Ջեյսվալը։
2024 թվականի նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը կայցելի Հնդկաստան։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականին Հնդկաստանի վարչապետը երկու անգամ այցելել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոդին 2024 թվականի հուլիսին երկօրյա այցով եղել է Մոսկվայում, որտեղ կայացել է Ռուսաստան-Հնդկաստան 22-րդ գագաթնաժողովը։ Հոկտեմբերին նա այցելել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։