Հինգ զոհ, 41 անհետ կորած. Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել
Ինդոնեզիայի Մադուրա կղզու մոտ լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս 41-ը համարվում են անհետ կորած։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ նավի վրա եղել է մոտ 270 ուղևոր և անձնակազմի անդամ։ Նրանցից 225-ին հաջողվել է փրկել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:



