չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելցի զինվորների ուղղությամբ

«Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելցի զինվորների ուղղությամբ

Լիբանանյան ՛՛Հեզբոլլահ՛՛ շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելցի զինվորների ուղղությամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Հարվածն ուղղված էր ճշգրիտ և ուղիղ, ինչի արդյունքում կան մահացածներ և վիրավորներ՛՛,- ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, Լիբանանի հարավում գտնվող ՛՛Ալ-Մանար՛՛-ի թղթակիցը հայտնել է, որ սիոնիստական բանակի կործանիչները 14 օդային հարված են հասցրել, ինչպես նաև հրետանային կրակ են բացել Լիբանանի հարավում՝ նշելով, որ այդ հարձակումներն ամենադաժանն էին:

 

  • Կիսվել: