Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում մարդասիրական իրավիճակը։
Քննարկվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման ջանքերը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։