երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարները

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում:

Հաղորդվում է նաև, որ ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը, կարևորվել է երկրում քաղաքական անցումային գործընթացի ներառականությունը:

  • Կիսվել: