ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ վնասվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ

Հեղեղումներ Վրաստանի արևմուտքում․ վնասվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իմերեթիում՝ Վրաստանի արևմուտքում։ Հեղեղվել են տներ, ճանապարհներ և կամուրջներ։
 
Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, Բաղդաթի մունիցիպալիտետում գետը դուրս է եկել ափերից։ Վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, գյուղատնտեսական հողատարածքներ։
Նշվում է, որ Ներգեեթ գյուղում սողանք է տեղի ունեցել։
 
1300 ընտանիք մնացել է առանց գազի, 700-ը` առանց էլեկտրականության։
Տեղում աշխատում է ծանր տեխնիկա, իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Գնահատվում է վնասի չափը։

  • Կիսվել: