ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ

Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկվատվությունը չեն հաստատել, սակայն տեղական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև զոհվածների անունները:

Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան:

Գնդապետ Ֆիզուլի Ջավադով

  1. Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով
  2. Կապիտան Ջավիդ Բայրամլի
  3. Մայոր Էլմիր Հասանով
  4. Մայոր Էմիլ Մայիլով
  5. Մայոր Էլբրուս Ահմեդով
  6. Մայոր Մուրադ Մամմադով
  7. Կապիտան Խայյամ Ալիև
  8. Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով
  9. Մայոր Էմիլ Ալիև
  10. Լեյտենանտ Դերյա Մեջլունով
  11. Կապիտան Ջեյհուն Ահմեդխանով
  12. Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
  13. (Անունը դեռ ճշտված չէ)

  • Կիսվել: