կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հայտնի է THE World University Rankings 2022-ի վարկածով աշխարհի լավագույն համալսարանը

Հայտնի է THE World University Rankings 2022-ի վարկածով աշխարհի լավագույն համալսարանը

Times Higher Education-ի (THE World University Rankings 2022) վարկածով՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը կրկին դարձել է աշխարհի լավագույն 200 համալսարաններից առաջատարը, հաղորդվում է ամսագրի կայքում:

Վեցերորդ տարին անընդմեջ բրիտանական համալսարանն այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում: Աշխարհի լավագույն համալսարանների հնգյակում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա):
 
Հաջորդում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ), Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ), Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը (ԱՄՆ), Յեյլի համալսարանը (ԱՄՆ) եւ Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ):
 
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի Պետական Համալսարանը վարկանիշում 158-րդ տեղում է զբաղեցրել. սա Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության ողջ ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

  • Կիսվել: