շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայտնի է՝ ով կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

Հայտնի է՝ ով կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար, հայտնում են նիդեռլանդական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ստացել է ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրների հավանությունը և աշնանը դառնալու է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։

Հունգարիան համաձայնել է պաշտպանել Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Դաշինքի գործող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքում մոտ են Ռյուտեի թեկնածության համաձայնեցմանը:

 

  • Կիսվել: