շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայտնի է՝ ինչ են քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն

Հայտնի է՝ ինչ են քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից հետո, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքի դեմքը փոխելու իր հավակնությունների մասին, և Նեթանյահուի այցը Վաշինգտոն, կարծես, ամերիկյան նոր վարչակազմի առաջին նշանակալի քայլն է այդ ուղղությամբ:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ մեկնելուց առաջ Նեթանյահուն ասել է. «Մենք կքննարկենք Իսրայելի և մեր տարածաշրջանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները՝ լիակատար հաղթանակ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, բոլոր պատանդների վերադարձը և իրանական սպառնալիքին դիմակայելը»:
 

Հավելենք, որ Նեթանյահուն կհանդիպի ոչ միայն նախագահի, այլ նաև վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նոր հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի հետ։

Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Գազայի հատվածի ապագան։

  • Կիսվել: