ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայտնի է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո գահի տեղապահի անունը

Հայտնի է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահից հետո գահի տեղապահի անունը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվամբ Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հենց Ֆարելն է հայտարարել հովվապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը: Հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում։ Գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։ Նրա վերջին հայտնվելը հանրության առջև տեղի է ունեցել ապրիլի 20-ին, երբ նա հավատացյալներին դիմել է զատկական ուղերձով։

  • Կիսվել: