չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հայաստանի անվտանգության առաջին բաղադրիչը հզոր և ուժեղ հայկական բանակն է. Արեգա Հովսեփյան

Հայաստանի անվտանգության առաջին բաղադրիչը հզոր և ուժեղ հայկական բանակն է. Արեգա Հովսեփյան

Ես համոզված եմ, որ մեր անվտանգության առաջին բաղադրիչը հզոր և ուժեղ հայկական բանակն է։ Այս մասին օգոստոսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավորների հարցերին պատասխանելով, հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

Նրա կարծիքով՝ հայկական կողմի առաջնահերթ քայլերը պետք է ուղղված լինեն հենց ժամանակակից և հզոր հայկական բանակի ստեղծմանը։

«Անվտանգության բաղադրիչները կարող են համալրվել նաև այլ գործիքներով, և որքան արդյունավետ լինեն այդ գործիքները, այնքան դա ավելի շահավետ կլինի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների համար»,- ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: