Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Դաղստանում
Դաղստանում անցկացված Սուրակատ Ասիատիլովի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ 2 ոսկե և 4 բրոնզե։
Մրցաշարի հաղթողներ են դարձել 60 կգ քաշային Արմեն Սուքիասյանը և 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը, հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արմեն Գևորգյանը, 63 կգ քաշային Աշոտ Մանուկյանը, 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը։
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի ըմբիշները։