երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում

Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում

Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը` COP29-ի ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին:«Մենք հավատացած ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և հավատացած ենք, որ  հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն», - ասել է Մարքին:
Մինչդեռ սենատոր Ուայթհաուսը նշել է, որ ինքն ու գործընկերներն աջակցում են Հայաստանին:

«Մենք շատ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար: Եվ ես չեմ ուզում անդրադառնալ ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների հարցերին. եթե դա լիներ թեման, ես շատ փոխլրացնող չէի լինի», - նշել է Ուայթհաուսը:

  • Կիսվել: