Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 10546 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողություն: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
՛՛Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 567 ինքնաթիռ, 265 ուղղաթիռ, 10546 անօդաչու թռչող սարք, 447 զենիթահրթիռային համալիրներ, 14538 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 1201 մարտական մեքենա, դաշտային հրետանու 7676 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 17223 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: