ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հարվարդի համալսարանի դեմ նոր սահմանափակումներ կարող են կիրառվել

Հարվարդի համալսարանի դեմ նոր սահմանափակումներ կարող են կիրառվել

ԱՄՆ իշխանությունը սպառնում է չեղարկել օտարերկրացի ուսանողների՝ Հարվարդ ընդունվելու իրավունքը, եթե համալսարանը հրաժարվի տեղեկություններ տրամադրել հակաիսրայելական ցույցերին մասնակցած այն ուսանողների մասին, որոնք հատուկ կրթական վիզաներ ունեն։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ժամանակ է տվել՝ մինչև ապրիլի 30-ը:

Հարվարդից CNN-ին հայտնել են, որ տեղյակ են իշխանության դիրքորոշմանը, սակայն մտադիր չեն զոհաբերել համալսարանի անկախությունը կամ խախտել Սահմանադրությունը:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունը նաև նախազգուշացրել էր, որ կզրկի Հարվարդը շուրջ ինը միլիարդ դոլարի ֆինանսավորումից։

  • Կիսվել: